Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչպե՞ս լուռ մնամ

Ինչպե՞ս լուռ մնամ
19.08.2023 | 10:11

Աստվա՛ծ, ի՞նչ սրտով ես ուրախանամ,

Երբ հողն է տնքում հայոց աշխարհի,

Ինչպե՞ս, ա՜խ, ինչպե՞ս ես անհոգ մնամ,

Երբ տագնապած են հովերն իմ երկրի...

Ինչպե՞ս լիաթոք, անկաշկանդ ժպտամ,

Երբ թախծով լի են վճիտ աչքերը հայուհիների,

Ւնչպե՞ս անխռով ու հանգիստ մնամ,

Երբ սասանված է անառիկ պարիսպն իմ հայրենիքի...

Ճոխ սեղանի մոտ ինչպե՞ս հագենամ,

Երբ կիսակուշտ ու կիսաքաղցած են լույս փոքրիկները Արցախ աշխարհի,

Աշխա՛րհ, քեզանով ինչպե՞ս հիանամ,

Երբ շղթայված ու փակ են աչքերդ` ի դեմ ճշմարտի։

Ինչպե՞ս մունջ մնամ, ինչպե՞ս համրանամ,

Երբ իմ ազգակցի արյունն է տենչում սիրտը մարդակեր բորենիների,

Ես ինչպե՞ս անդարդ քնեմ -արթնանամ,

Երբ վտանգված են սրբություններս` ձեռամբ հայատյաց, ազգատյաց նեռի։

Իմ երկրի ղեկը ես ու՞մ վստահեմ,

Այս քաոսի մեջ ես ու՞մ հավատամ,

Երբ ընչաքաղց են ագահ սրտերը

Մարդատյաց, անհագ, պիղծ իշխողների...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2658

Մեկնաբանություններ